Արտասահմանցի փարձագետները բացի իրենց գիտելիքներն ու փորձառությունը Հայաստան են բերում նորագույն տեխնիկա, ինչը շատ է օգնում հնագույն հուշարձաններ փնտրելու գործին

Առհասարակ հնագիտության և ազգագրության ինստիտուտում  հնագիտական աշխատանները միտված են այս տարածքներում մարդու մասին վկայող առաջին վկայությունները հայտնաբերելուն, -այս մասին այսօր  Մենք մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:  Բանախոսը նշեց նաև, որ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2016թ. իրականացրել է շուրջ  23 դաշտային ծրագիր, որի մի մասը դեռ շարունակվում է՝ չնայած այն բանի, որ  այս տարվա  դաշտային սեզոնն արդեն փակված է։

Այս ընթացքում կատրված ուսումնասիրությունները հիմնականում հետազոտում են  պատմական Հայաստանի մաս կազմող Արաքս գետից հյուսիս ընկած հատվածը։ Ինստիտուտը այս ընթացքում ուսումնասիրել է նաև բազմաթիվ հուշարձաններ՝ սկսած մարդկանց ամենահին բնակավայրերից մինչեւ ուշ միջնադարյան բնակատեղիներ։

Պավել Ավետիսյանի խոսքով՝ ծրագրերի մի մասն իրականացվում է օտարերկրյա կենտրոնների հետ համագործակցության շրջանակում։

Հատկապես այս տարի հայ հնագետների հետ աշխատել են շուրջ 60 օտարերկրյա մասնագետր։ Արտասահմանցի փարձագետները բացի իրենց գիտելիքներն ու փորձառությունը Հայաստան են բերում նորագույն տեխնիկա, ինչը շատ է օգնում հնագույն հուշարձաններ փնտրելու գործին։

2016-ի պեղումների թվում են Արագած լեռան ստորոտին՝ Գեղարոտ տեղանքի բազմաշերտ բնակատեղիի պեղումները, որոնք իրականցվում են «Արագած» նախագծի շրջանակներում։ Ըստ պատմական փաստերի՝ առաջին անգամ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսի դամբարանների կողքին գտել են ենթադրաբար ծիսական շինություններ։

Վանի թագավորության ժամանակների ամրոցում՝ Սոլակ-1 տեղավայրում, կատարված պեղումները հնագետների համար նոր  նոր նյութ հիմք են հանդիսանում: Այստեղ պեղվել են պալատի ավերակները, որի կառույցի գածապատկերը  ճշգրիտ համընկնում է ուրարտական այլ պալատների պլանին, մասնավորապես՝ Թեյշեբաինի: Սակայն ուրարտական շինանյութի փոխարեն այստեղ կիրառվել է տեղական շինանյութը:

Ինչպես պարզաբանեց բանախոսը, վիշապաքարերը հանդիպում են բացառապես Հայկական լեռնաշխարհում: Այդ քարերի այսօր մեզ հայտնի տարիքը թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակի վերջին քառորդով, ավելի ճշգրիտ՝ ստույգ հայտնի է, որ այդ ժամանակ դրանք այս տարածքում արդեն գոյություն են ունեցել:

Սակայն հնարավոր է, որ այդ գտածոներն ավելի վաղ ժամանակի են պատկանում:

Պարզվում է, որ նախկինում հայտնաբերված բոլոր վիշապաքարերը տեղափոխվել են իրենց տեղադրման վայրից՝ հասնելով թանգարաններ կամ պահման այլ ցուցասրահներ: Սակայն այս պահին կա բացառիկ հնարավորություն  հուշարձանն իր իսկ վայրում ուսումնասիրելու:

Ակնհայտ է, որ այս գտածեն ծիսական կառույց է, այն կապում են ջրի պաշտամունքի կամ Աստղիկ աստվածուհու հետ: Սակայն այս քարերի վերաբերյալ դեռեւս շատ բան պարզված չէ, ինչպես թե ինչու էին վիշապաքարերը տեղադրվում ծովի մակերևույթից 3000 մ բարձրության վրա:

Ինչ վերաբերում է միջազգային փորձագետների հետ համագործակցությանը, ապա պետքէ ասել, որ  հայ-գերմանական արշավախումբը շարունակել է Արագածի լանջերի հետազոտությունը, մոտ 3 հազար մետր բարձրությամբ հայտնաբերել է նոր վիշապաքար:

Բանախոսը նկատեց, որ  այս տարի շարունակվել են Քարաշամբի բրոնզե դարի դամբարանադաշտի պեղումները, և այստեղ հայտնաբերված գտածոները վկայում են գերեզմանափոսերում թաղված բավական ազդեցիկ մարդկանց մասին, օրինակ՝ արքաներ: Այդ վկայությունը փաստում է, որ  մ.թ.ա. 24-23-րդ դարերում այս տարածքում արդեն իսկ գոյություն է ունեցել պետական կառուցվածք:

2016 թվականին աշխատանքները շարունակվեցին նաեւ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներ Դվինում եւ Արտաշատում: Պավել Ավետիսյանի խոսքով՝ այստեղ իրականացվում են վերականգնողական եւ ամրացման աշխատանքներ: Դվինը պատմամշակութային արգելոց դարձնելու ծրագիր կա, եւ այդ ժամանակ այն բաց կլինի զբոսաշրջիկների այցելությունների համար: Մասնագետը նշեց, որ այժմ այնտեղ ոչինչ հնարավոր չէ տեսնել, քանի որ հնագետները պեղված շերտերը կրկին հողով են ծածկում, որպեսզի չկործանվեն:

Մեկ այլ հայտնագործություն է Արտաշատում խճանկարի  տեսքով հատակ ունեցող հասրարակական բաղնիք, ինիպես նաև՝ հնագույն որմնանկարներ:

Իսկա ահա Արենիի հայտնի քարանձավում կատարված  աշխատանքները իրականացվել են ԱՄՆ դեսպանատան տրամադրած դրամաշնորհի շրջանակում:

Արդյոք ինչ  նշանակություն ունեն  Հայաստանում կատարվող պեղումներն համաշխարհային պատմական գիտության ոլորտում, Պավել Ավետիսյանը նշեց, որ որոշ գտածոներ հիմք են տալիս վերանայելու նախամարդու ծնունդի և այդ ժամանակների միգրացիոն գործընթացների մասին հաստատված պատկերացումները, ինչպիսինն են Ակնաշենի պեղումները,որոնք թվագրվում են  մ.թ.ա. 7-րդ դարից մինչև 6-րդ դարասկիզբ, երբ  Արարատյան դաշտավայրի  տարածքում լիճ է եղել:

 

Մասնագետի հավաստիացմամաբ՝ վերջինս թույլ կտա  քարտեզի կազմումը հնարավորություն ստեղծել՝  լրացնելու հնագույն աշխարհի և մարդության տեղաբաշխման գործընթացի  մասին պատկերացումներում առկա բացը։

 

 

14795777_1869095379987159_611541596_o

14646802_1869095369987160_1894943372_oՆյութի հեղինակ՝ Վ. Գիշյան

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed