Արմեն Ամիրյանը շնորհավորանքը հայկական հեռուստատեսության 60-ամյա հոբելյանի առթիվ

«Ուղիղ 60 տարի առաջ այս օրն իմ շատ սիրելի հաղորդավար Նառա Շլեպչյանը փորձնական եթերում ազդարարեց Հայաստանում այդ ժամանակ դեռեւս չտեսնված ու չլսված՝ հեռուստատեսության մեկնարկը։ Շնորհավորում եմ ոչ միայն բոլոր նրանց, ովքեր հեռուստատեսային էկրանի «մյուս կողմից» են առնչվել այս ոլորտին, այլեւ ամբողջ հայությանը։ Հեռուստատեսությունն իր գոյության տասնամյակներում առաջին հերթին մշակույթ է ձեւավորել՝ պահելով, տարածելով եւ զարգացնելով ազգայինը, եւ հատկապես մեր ամենաթանկ գանձը՝ հայոց լեզուն։ Եվ թող զարմանալի չթվա, եթե ասեմ, որ 1980-ականների վերջերին ազգային զարթոնք ապրած, ապա նաեւ Արցախի համար արդար պայքարի ելած մեր սերունդների հաղթական ոգու ձևավորման մեջ իր մեծ ավանդն ունի հայկական հեռուստատեսությունը։ Շնորհավո′ր, սիրելի հին ու նոր գործընկերնե′ր, շնորհավո′ր, մեր ժողովրդի բոլո′ր սերունդների հեռուստադիտողներ։ Միշտ՝ անխափան եթեր…»։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed