Արմեն Ամիրյանը ներկա է եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերիային

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Լոս Անջելեսում բանակցություններ է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիան վերականգնելու, վերակառուցելու և ժամանակակից կինոարտադրության գործուն կառույց դարձնելու ծրագրի հնարավոր ներդրողների հետ։ Արդյունքը կհրապարակվի որոշակի դառնալուն պես։ Այս մասի հայտնում են  ՀՀ մշակույթի նախարարություն:

Նախարարը Լոս Անջելեսում հանդիպել է նաև գործարար , ազգային բարերար Վահե Կարապետյանին, քննարկել նախարարության՝ գրաբուսի ծրագիրը ( փոքրիկ ավտոբուս, որին հարմարեցված են սրճարանային հատվածը և գրավաճառ կրպակը)։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման 10 գրաբուսի շուրջ. առաջինը շուտով կբերվի Հայաստան:

Իսկ «Հոլիվուդ» բուլվարի չինական կինոթատրոնում Արմեն Ամիրյանը երեկ ներկա է եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերիային:

 

Աղբյուրը`menq.org

Տարածել`
Share

You may also like...