Արմեն Ամիրյանը հանդիպել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը և նախարար Արմեն Ամիրյանը զրուցել են առաջիկա Երգչախմբային փառատոնի մասին, որի մեկնարկը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մայիսին տրվելու է Մայր Աթոռի բացօթյա խորանում՝ շարունակվելով Գյումրիում։

Այս մասին գրված է  նախարարության ֆեյսբուքյան էջում:

Ըստ տեղեկության` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ նախարար Ամիրյանի, տեղակալներ Արթուր Պողոսյանի և Արև Սամուելյանի այսօրվա շրջայցի նպատակը մշակված ծրագրերի և նոր առաջարկների գնահատումն էր։

Հուշարձան այցելելն առավել հրապուրիչ դարձնելու համար տնտեսական ի′նչ բաղադրիչներ պետք է ներգրավվեն, ինչպիսի′ ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն և լուսային ի′նչ էֆեկտներ ու գերժամանակակից տեխնոլոգիաներ կիրառվեն։  Հանձնարարականների և դրանց կատարման մասին՝ առաջիկայում։

Տարածել`
Share

You may also like...