Արմեն Ամիրյանը այցելել է Երևանի մնջախաղի թատրոն

Նոյեմբերի 10-ին ես հրավիրված էի Երևանի մնջախաղի թատրոն ռեժիսոր Յուրի Կոստանյանի «Գալատեա» նոր ներկայացման առաջնախաղին: Եվս մի նոր էջ թատրոնի պատմության մեջ: Խորհուրդ կտամ դիտել և տեղափոխվել պլաստիկայի,ժեստի,գույնի,երաժշտության ու անհավանական,ինքնատիպ արվեստի՝մնջախաղի աշխարհ:

Հուսանք, որ Ժիրայր Դադասյանի գլխավորած թատրոնի աշխատանքը կգնահատվի նոր կառավարության, ինչպես նաև նոր մշակույթի նախարարի՝ Արմեն Ամիրյանի կողմից, որի ներկայությունը այդ օրը անչափ ոգևորեց կոլեկտիվին:

Հուսանք,որ այս յուրահատուկ և ավանդույթներով հարուստ թատրոնը կունենա իր սեփական շենքը, ու ավելի կլայնացնի իր խաղացանկը: Իսկ հիմա պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորեմ Երևանի մնջախաղի թատրոնին նոր առաջնախաղի կապակցությամբ,-իր ֆեյսբուքյան էջում գրում է հաղորդվար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed