Արմենչիկը, «Ձախ Հարութը», Էռնա Յուզբաշյանը, Համլետ Գեւորգյանը վաստակավոր արտիստի կոչում են ստացել

Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի մի շարք գործիչների կոչումներ է շնորհել:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (Արմենչիկ) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչուհի Էռնա Նիկոլայի Յուզբաշյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Համլետ Զելիմի Գեւորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հրանտ Թոխատյանն արժանացել է ժողովրդական արտիստի կոչման, իսկ Հարութ Փամբուկչյանը՝ վաստակավոր արտիստի կոչման:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արմենչիկը, «Ձախ Հարութը», Էռնա Յուզբաշյանը, Համլետ Գեւորգյանը վաստակավոր արտիստի կոչում են ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.