«Արմենո պապը, որն ապրում էր Արարատի գագաթին». Արմեն Ճուղուրյան

aravot.am-ը գրում է՝

Լույս է տեսել Արմեն Ճուղուրյանի «Արմենո պապը, որն ապրում էր Արարատի գագաթին» գրքույկը: Այնտեղ զետեղված են մանկապատանեկան պատմվածքներ: Հեղինակին ոգեշնչել է 11 տարեկան դուստրը՝ Սոֆին, գիրքը նկարազարդել է 14-ամյա Հարություն Բրուտյանը: Գրքի խմբագիրը նրա տիկինն է՝ Նոնա Խաչատրյանը:

Արմեն Ճուղուրյանը գրքի վերջաբանում գրում է. «Սիրելի ընթերցող, ես չգիտեմ՝ արդյոք Արմենո պապն այցելե՞լ է քեզ, թե՞ ոչ, բայց հաստատ համոզված եմ, որ եթե կատարես բարի գործեր, լավ սովորես ու սիրես քո հայրենիքը, ապա անպայման կհանդիպես այդ հրաշագործ ծերունուն»:

Հավելենք, որ Ա. Ճուղուրյանը տնտեսագիտության դոկտոր է, շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ, բայց ինչպես ինքն է ասում. «Երբ պապիկ դարձա, հասկացա, որ շատ կարեւոր գործ դեռ չեմ արել, ու սկսեցի հեքիաթներ գրել: Թե ինչ ստացվեց հետո, թող դատի ընթերցողը»:

Տարածել`
Share

You may also like...