Արհեստները Հին Երևանում

Ամեն քաղաք ունի իր պատմությունը, որոնք ստեղծում, զարգացնում և հաջորդաբար փոխանցվում են սերունդներին: Այդպիսին  պատմությունների մի գեղեցիկ կծիկ է Երևաննիր վերուվարումներով,սակայն որտեղ կան քաղաքի, այն էլ ` մայրաքաղաքի համար  բեկումնային իրադարձություններ, ինչպես արհեստների և արվեստների ստեղծումը, քաղաքի տարբեր փողոցներում կառուցված գողտրիկ արհեստանոցները, որտեղ ստեղծվում էին այս կամ այն իրերը: Նշանակալի է նաև տնտեսական մասերի ստեղծումն, ինչպես օրինակ կոնյակի, գինոու կամ այլ արտադրությունների համար կառուցված գործարարնները:

Այդպիսին մի գործարան ստեղծվեց 1885 թվականին, երբ  Ն. Թաիրովը (Թաիրյան) հիմնել է գինու, օղու և սպիրտի առաջին գործարանը Երևանում։ 1887 թվականին այդ գործարանին կից կազմակերպվել է կոնյակի առաջին արտադրությունը։ Գործել են Դ. Սարաջևի (1894 թվականից), Կ. Աֆրիկյանի և Գ. Գյոզալյանի (1897 թվականից) կոնյակի գործարանները։ 20-րդ դարի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան։ 1899 թվականին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում ընդլայնել մի քանի անգամ, իսկ 1907 թվականին կառուցել նոր մեքենայացված, օդամղիչ և տակառի գործարաններ, նկուղներ, սպասարկման կետեր, օժանդակ այլ հարմարություններ և փոքր ջրէկ՝ Հրազդան գետի վրա։ Երևանում արտադրվող կոնյակի և սպիրտի մեծ մասն աստիճանաբար կենտրոնացվել է «Շուստով և որդիներ» ընկերության ձեռքում։ Խաղողի թափոնների և գինու նստվածքների հիման վրա ընդարձակվել է նաև օղու և սպիրտի արտադրությունը։ 1891 թվականին գործել է Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական գործարանը, որն սպասարկել է հիմնականում գինու, կոնյակի, օղու արտադրության ձեռնարկություններին։ Գործել են նաև պահածոների, բամբակազտիչ, գարեջրի ու հանք, ջրերի և այլ գործարաններ, տպարաններ, ձիթհաններ։ 1896 թվականին Երևանում ընդհանուր առմամբ եղել է 129 գործարան։ Երևանի տնտեսական կյանքում էական նշանակություն է ունեցել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու կառուցումը (1899-1909)։ Ներքին ու արտաքին առևտրի զարգացմանը նպաստել է նաև Երևան-Աղստաֆա, Երևան-Ջուլֆա և Երևան-հգդիր խճուղիների բարեկարգումը։

19-րդ դարի վերջին քառորդից շատ արհեստներ (ներկարարություն, կտավագործություն, բրուտագործություն և այլն) կորցրել են լայն պահանջարկը։

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed