Արթուր Ռիմբոյի նամակը Պոլ Վեռլենին

Հուլիսի 4, 1873, ուրբաթ, Լոնդոն, կեսօր

Վերադարձիր, վերադարձիր բարեկամս, իմ միակ բարեկամս, վերադարձիր: Երդվում եմ, որ կլինեմ բարի քո հանդեպ: Եթե ես կոպիտ էի քո հանդեպ, ապա ներիր ինձ խնդրում եմ, դա միայն կատակ էր, որը ես համառությամբ ցանկանում էի ուղղակի ցույց տալ, ես զղջում եմ դրանում ավելին, քան կարող եմ ասել հիմա բառերով: Վերադարձիր և ես կմոռանամ դա: Որքան վատ է, որ դու հավատացիր և լուրջի առար այդ կատակը: Երկու օր անընդհատ ես չեմ կարողանում դադարել արտասվելուց; Վերադարձիր: Եղիր ավելի համարձակ, բարեկամս: Ոչինչ էլ կորսված չէ մեր մեջ: Դու միայն պետք է կրկնես քո ուղևորությունը: Մենք նորից կապրենք այստեղ, կապրենք խիզախորեն եւ համբերատարությամբ: Օ, ես խնդրում եմ քեզ, վերադարձիր: Եվ բացի այդ, քո վերադարձը նաեւ քո օգուտի համար է: Բոլոր իրերդ այստեղ են: Ես կարծում եմ, որ դու հասկանում ես, որ մեր վեճի մեջ չկա ոչ մի լուրջ բան, օ այդ ահավոր ակնթարթը: Իսկ ինչու դու չիջար նավակից, երբ ես քեզ նշան արեցի, որ իջնես: Միթե մենք միասին ապրել ենք երկու տարի, որ հասնենք այս կետին: Ինչ ես արդյոք պատրաստվում անել: Եթե չես ուզում վերադառնալ, արդյոք կուզենաս, որ ես միանամ քեզ այդտեղ: Այո, ես սխալ էի և գիտեմ, որ դու չես կարող մոռանալ ինձ, այնպես չէ: Ոչ դու չես կարող մոռանալ ինձ Իսկ ինչ մնում է ինձ, ես միշտ կլինեմ քո հետ Խոսիր, պատասխանիր ինձ` ընկերոջդ, միթե մենք այլեւս չենք կարող ապրել միասին: Եղիր համարձակ և խոսեր: Պատասխանիր ինձ, պատասխանիր արագ: Ես այլևս չեմ կարող մնալ այստեղ: Պարզապես եղիր համարձակ, լսիր քո հիասքանչ սրտին: Պատասխանիր ինձ շուտով, եթե ես պետք է գամ քո մոտ այդտեղ:

Ընդմիշտ քո Ռիմբո

PS.- Պատասխանիր ինձ շուտով ես չեմ կարող մնալ այստեղ ավելին, քան երկուշաբթի երեկո: Ես չունեմ այլեւս ոչ մի պեննի եւ չեմ կարող ասել այդ մասին: Ես պետք է քո գրքերը տամ Վերմերշին, որ հոգ տանի դրանց համար: Եթե ես չկարողանամ այլեւս տեսնել քեզ, կզինվորագրվեմ նավատորմ: Օ, վերադարձիր, ես միշտ լացում եմ, էլի ու էլի: Միայն ասա, որ մենք կհանդիպենք եւ ես կգամ, ասա ինձ դա , հեռագրիր ինձ այդ մասին: Ես պետք է արդյոք հեռանամ այստեղից երկուշաբթի երեկոյան եւ ուր պետք է լինեմ: Ինչ պետք է անես դու ….

Թարգմանությունը` Կարո Ասլանյանի

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed