Արթուր Ջանիբեկյանը դարձյալ «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր» մրցանակիրն է.asekose.am

Արթուր Ջանիբեկյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ արժանացել է «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր» մրցանակին։

Արթուր Ջանիբեկյանը հումորային հանրահայտ նախագիծ «Comedy club»-ի և «Comedy Club Production» ընկերության հիմնադիրներից է, ինչպես նաև «Comedy Club», «Comedy Woman», «Сomedy Баттл», «Stand Up!», «Однажды в России», «ТАНЦЫ», «Где логика?» շոուծրագրերի և «Интерны», «Универ», «Наша Russia», «Бородач» և այլ սերիալների հեղինակ։

«Газпром-Медиа Холдинг» Ժամանցային հեռուստաալիքների հոլդինգի և «ТНТ» ՀԸ-ի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Медиа-Менеджер России 2016» մրցանակի հաղթող։ Նա մրցանակին արժանացել է «ժամանցային հեռուստաալիքների հոլդինգ «Газпром-Медиа Холдинг»-ը հիմնելու և արդյունավետ ղեկավարելու համար»։

Արթուր Ջանիբեկյանը «Comedy Club» հանրահայտ հումորային նախագծի և «Comedy Club Production» ընկերության հիմնադիրներից է, «Comedy Club», «Comedy Woman», «Сomedy Баттл», «Stand Up!», «Однажды в России», «ТАНЦЫ», «Где логика?» նախագծերի և «Интерны», «Универ», «Наша Russia», «Бородач» և բազում այլ սերիալների հեղինակն է։

Այսօր նա ղեկավարում է 2015 թվականին ստեղծված և ժամանցային հինգ հեռուստաալիք ու երկու փրոդաքշըն-ընկերություն միավորող հոլդինգ։

«Ռուսաստանի մեդիա-մենեջեր» մրցանակն Արթուր Ջանիբեկյանն առաջին անգամ հաաղթել է 2012 թվականին, նրան տրվել է հատուկ մրցանակ «Հեռուստատեսային արտադրանքի և բրենդների ստեղծման գործում բացառիկ վաստակի, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտի ամենախոշոր գործարքի համար»։

«ТНТ» ՀԸ-ը և Comedy Club Production»-ը շնորհավորում են Արթուր Ջանիբեկյանին, ինչպես նաև այս կարևոր մրցանակի մյուս դափնեկիրներին։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed