«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը ժամանել է Երևան

Հյուրախաղերով  Երևանում է  «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: Այն հանգրվանել է Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում: Կրկեսային բազմաժանր ներկայացումները Երևանում նախատեսվում են մինչև մայիսի վերջ:

Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով կրկեսային կենդանիները Երևանում կլինեն մի քանի օր ուշացմամբ: Բոլոր այն այցելուները, ովքեր ներկայացումները կդիտեն առանց կենդանիների մասնակցությամբ համարների, նույն տոմսերով և արդեն ամբողջական ծրագրին կարող են հետևել մարտի 26-ին նախատեսված ներկայացումների ժամին:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed