Արգենտինաում Ռուբեն Սևակի գործերի հիման վրա երաժշտական ստեղծագործություն են գրել

Արգենտինայում ավանդական դարձած «Encuentros 2015» միջազգային փառատոնի ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արգենտինայի հայ համայնքից, փառատոնի շրջանակում օգոստոսի 31-ին կայանելու է «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործության պրեմիերան` նվիրված անմեղ նահատակների հիշատակին:
Ստեղծագործության հեղինակներն են արգենտինացի կոմպոզիտորներ Խուան Մարիա Սոլարին և Ռաֆֆի Ավագյանը:
Դեռևս ամիսներ առաջ «Արգենտինայի ժամանակակից երաժշտության» միջազգային հիմնադրամը նրանց առաջարկել էր ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երաժշտական ստեղծագործություն գրել, որը պետք է արտահայտեր հայ ժողովրդի մեկդարյա ցավն ու տառապանքը: Երգահաններն ընտրել են Ռուբեն Սևակի բանաստեղծություններն ու դրանցից մի քանիսի հիման վրա գրել «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործությունը:
- Previous «Դոգմա» ռոք խումբը 11-օրյա համերգային շարք է սկսում ՀՀ ու ԼՂՀ-ում. մեկնարկը կտրվի վաղը՝ Վանաձորում
- Next Արվեստագետ Մայքլ Ռակովիչը Ստամբուլի բիենալեին Հայոց ցեղասպանության թեմայով նախագիծ կներկայացնի