Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է մրցանակի

Արգենտինայում գործող Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է Կորդաբայում ամենամյա «Jeronoma» մրցանակին, որը տրվում է ամեն տարի քաղաքում մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող անձանց եւ խմբերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արգենտինայի հայ համայնքից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լիբերտադոր թատրոնում տեղի երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Արգենտինահայերին մրցանակը հանձնել է Կորդոբայի քաղաքապետ Ռաուլ Մեստրեն: Մրցանակների են արժանացել նաեւ Արգենտինայում հայտնի գրող Նելսոն Սպեչիան, նկարիչ Վիվիեն Պոզեբոն եւ այլն:
Կորդոբայում ամեն տարի տրվում է Jeronoma մրցանակը՝ ի պատիվ քաղաքի հիմնադիր Ջերոնիմո Լուիս դե Կաբրերայի:
- Previous Վախճանվել է «Փոքրիկ Վերան» խորհրդային սկանդալային ֆիլմի ռեժիսորը
- Next Երևանի Ազնավուրի անվան հրապարակում տանգոյի երեկո է անցկացվել