Արգենտինայի կրթության նախարարությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ գիրք կներկայացնեն

Արգենտինայի ԿԳ նախարարությունը եւ Հարավային Ամերիկայի Հայ Ազգային խորհուրդը կներկայացնեն «Հայերի ցեղասպանություն. Հարցեր, պատասխաններ եւ դասավանդման առաջարկներ» գիրքը։ Գիրքը կներկայացվի նոյեմբերի 17-ին՝ հանրապետության կրթության նախարարությունում։ Այնտեղ Արգենտինայի կրթական  Canal Encuentro ալիքը նաեւ հաղորդում կցուցադրի Հայերի ցեղասպանության վերաբերյալ։

Միջոցառմանը կմասնակցի Արգենտինայի կրթության նախարար Ալբերտո Սիլեոնին, ինչպես նաեւ Խտրականության, այլատյացության եւ ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի աշխատակից Պեդրո Մուրատյանը, Բուենոս Այրեսում «Աննա Ֆրանկի տուն» մշակութային կենտրոնի տնօրեն Հեկտոր Շալոմը եւ ուրիշներ։

Ավելի վաղ՝  2015-ի հուլիսին Արգենտինայի  Canal Encuentro ալիքը Հայ ազգային խորհրդի կողմից պարգեւատրվել էր  2015-ի Հրանտ Դինք մրցանակով։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արգենտինայի կրթության նախարարությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ գիրք կներկայացնեն”

Leave a Reply

Your email address will not be published.