«Արա Շիրազ. հետահայաց ցուցահանդեսը» երկարաձգվել է

««Արա Շիրազ. հետահայաց ցուցահանդեսը» երկարաձգվել է և այն կարող եք վայելել մինչև մարտի 30-ը»,-հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից:

Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին՝ հզոր արձանագործի ծավալային և ձևակազմական բոլոր փոխակերպումներով, քանդակագործական երկերից մինչև գրաֆիկական թերթերը` շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից):

Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ: Դրանք մեկ այլ տեսանկյունից են լուսաբանում Շիրազի արվեստը:

ՀՀ վաստակավոր նկարիչ Արա Շիրազը (1941-2014թթ.) հայ նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, ժամանակի խոր զգացողությամբ, թեմայի և կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ:

Լուսանկարները՝ պատկերասրահի ֆեյսբուքյան էջից

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed