Արա Մալիքյանը Կոմիլյասի օգոստոսյան փառատոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կներկայացնի

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը շարունակում է Իսպանիայում իր երաժշտական գործունեության 15-ամյակին նվիրված համերգային շրջագայությունը: Հաջորդ կանգառը Կոմիլյաս քաղաքն է:

Ինչպես գրում է El Diario Montanes-ը` եզակի երաժշտական տաղանդներից մեկը` Արա Մալիքյանը, բազմակողմանի և անխոնջ մշակութային գործիչ է, ով մշտապես հանդես է գալիս կատարողական նախաձեռնությամբ և նորարարություններով: Համերգային շրջագայության ընթացքում ջութակահարը կգլխավորի  օգոստոսին Կոմիլյասում անցկացվող Caprichos Musicales («Երաժշտական քմահաճույքներ») 12-րդ ամենամյա փառատոնի համերգային ծրագիրը: Արա Մալիքյանը համերգներ է տալու օգոստոսի 5-ին Մոսկվայի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Օգոստոսի 7-ին կներկայացնի Բախի և Հենդելի ստեղծագործությունները:

Օգոստոսի 8-ին հայ երաժիշտների հետ միասին կներկայացնի «Երգի հմայքը» քնարական ծրագիրը` կատարելով Վերդիի,   Պուչինիի, Բախի, Ռախմանինովի գործերը: Օգոստոսի 9-ին տեղի կունենա հատուկ համերգ Կանտաբրիայի երիտասարդ կատարողների հետ: Օգոստոսի 11-ը նվիրելու ջազ-տանգո երաժշտությանը: Իսկ օգոստոսի 12-ին հայ երաժշտության համերգ կկայանա` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Կկատարվեն հայ կոմպոզիտորների գործեր` Կոմիտասի, Եկմալյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Այվազյանի:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արա Մալիքյանը Կոմիլյասի օգոստոսյան փառատոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կներկայացնի”

Leave a Reply

Your email address will not be published.