«Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը կցուցադրվի գերմանական կինոփառատոնում

 

Հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը ներկա կլինի  Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Թաֆելհալլե թատրոնում կայանալիք «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացման արարողությանը: Նա արժանացել է փառատոնի բացումը կատարելու պատվին:

Թուրքական «Sozcu» լրատվականը գրում է, որ բացման արարողության ժամանակ Գյուլերը, ինչպես նաև գերմանացի կինոօպերատոր Յուրգենը Յուրգեսը պատվո շքանշաններ կստանան:

Կինոֆառատոնն  տեղիկունենա մարտի 4-12:

Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը:  Ցուցադրությունից հետո Գյուլերը և Օքքանը հանդես կգան ելույթով: Բացի այդ` կինոփառատոնի շրջանակներում կխաղարկվեն  «Ամենալավ լիամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կարճամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կին դերասանուհի», «Ամենալավ տղամարդ դերասան» խորագրերով մրցանակներ: Ամենալավ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակներին հավակնում  է 10 ֆիլմ:

Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան մարտի 11-ին:

Աղբյուրը` artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...