«Արամ, Արամ» ֆիլմը ներկայացվեց միանգամից 6 նոմինացիաներու

 

«Արամ, Արամ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Լոս Անջելեսի կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմը տպավորվում է հատկապես Լևոն Շարաֆյանի և նրա կրտսեր խաղընկերոջ՝ 12-ամյա Ջոն Սևակ Ռուհինյանի խաղով:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Մոնրեալի, Երևանի, Սիդնեյի կինոփառատոնների ժամանակ:

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին,  այն ցուցադրվեց նաև Գլենդելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ «Արամ, Արամ»-ը ներկայացված է միանգամից  6 նոմինացիաներում, ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (որին  ներկայացված է Լևոն Շարաֆյանը) անվանակարգերով:

Խոսելով Գլենդելի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում նոմինացված լինելու մասին՝ Շարաֆյանը նշել է.

«Ցանկանում եմ Գլենդելում բնակվող իմ բոլոր երկրպագուներին հրավիրել ֆիլմը դիտելու: Ուզում եմ, որ հանդիսատեսն ինքը տա իր գնահատականը: Ինձ համար դա ամենակարևորն է»:

 

Աղբյուրը՝ asbarez.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed