Արամի փողոց (Տեսանյութ)

 

«Այսօր Երևանում պետական ու հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի, նույն ինքը՝ Արամ փաշայի ապրած տան առջև՝ Արամ Մանուկյան 9 հասցեում Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնած և Երևանի Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի գեղարվեստական մտահղացմամբ իրականացված ակցիայի նպատակն էր՝ հանրության ուշադրությունը սևեռել Արամ Մանուկյանի տան ու պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդրին։
Հրաշալի,ողջունելի նախաձեռնություն,սակայն մի հավելում:

Արամ Մանուկյան 9 շենքը իրոք ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ նշանակություն ունի լիարժեք օգտագործելով այս երկու բառի արմատները,քանի որ այստեղ բնակվել են նաև մեր երկրի համար շատ կարևոր մշակութային և գիտական գործիչներ:

Ավելի լավ է դիտեք այս հատվածը Հատված «3-րդ ալիք» հեռուստաընկերության 2003 թվականի «ՓՈՂՈՑ» հաղորդաշարից և ամեն ինչ պարզ կդառնա:

 

Սցենարի հեղինակ՝ Կարեն Քոչարյան, ռեժիսոր և մեկնաբան՝Արտավազդ Եղոյան,օպերատոր՝Տիգրան Մանկիկյան,պրոդյուսեր՝Էլմիրա Արսենյան»,- գրում է ռեժիսոր և հաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Տարածել`
Share

You may also like...