««Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը». Կարեն Կարապետյան

«Այսօր տեղի կունենա տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը՝ 2017թ. «Ավրորա»-ի մրցանակաբաշխությունը։
Պատահական չէ, որ այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի է ունենում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Դա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ճանապարհը՝ այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդն ընդամենը մի քանի տարի անց իր մեջ ուժ ու կամք գտավ ստեղծելու իր անկախ պետությունը: Եվ այսօր՝ 100 տարի անց, ցեղասպանություն վերապրածների անունից փրկիչներին երախտագիտություն հայտնելը ու ուրիշներին օգնելն իսկապես չափազանց ոգևորիչ է և ապացուցում է, որ մենք հաղթած ու հաջողության հասած ազգ ենք:
Վստահ եմ, որ այս նախաձեռնության ու այն իրականություն դարձնող մարդկանց շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Աղբյուրը` iravunk.com

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed