Ավստրիական «Waagner-Biro» ընկերությունը կվերանորոգի Երևանի ֆիլհարմոնիայի շենքը
Ավստրիական «Waagner-Biro» ընկերությունը Երևանի ֆիլհարմոնիայի շենքի վերանորոգման աշխատանքները կֆինանսավորի: 2 մլն եվրո արժողությամբ համապատասխան պայմանագիրը հունիսի 4-ին ընկերության և Հայաստանի մշակույթի նախարարության միջև է կնքվել: Erste Bank-ի կողմից արտոնյալ պայմաններով (1.7 մլն եվրոյի համար` վեց ամսվա Euribor + 0.6 տոկոս, մնացած 0,3 միլիոնի համար` 3.5 տոկոս) և 1,5 տարի արտոնյալ ժամանակահատվածով տրամադրվող միջոցները 11 տարի անց կվերադարձվեն:
Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման համար նախատեսված ևս մեկ` 7 մլն եվրո արժողությամբ համաձայնագիր է հաստատվել: Ծրագրի հեղինակները ավստրիական «Waagner-Biro», «Salzbrenner Stagetec», «Electronic Theatre Controls» և «Artstech» ընկերություններն են:
Ֆիլհարմոնիայի շենքի և թատրոնի վերանորոգման աշխատանքները մինչև 2016թ. կիրականացվեն:
- Previous Հայաստանում էքստրիմ մետալի սիրահարներն ավելի մեծահասակ են. Daeron-ի վոկալիստ
- Next Թուրքիայում առաջին անգամ պետության ֆինանսավորմամբ հայերեն գիրք է հրատարակվելու