Ավստրալիայում կհրապարակվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք
Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի ավստրալական հանձնախումբը հայտարարել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Յուշամատեան» գրքի հրապարակման մասին: Ինչպես տեղեկացնում է News.am-ը, գիրքը տպագրվել է սահմանափակ քանակով։
Այս յուրահատուկ ավստրալական հրատարակությունը կներկայացվի 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ, որը կկայանա Սիդնեյի օպերային թատրոնում։
Գրքի տպագրման նպատակն է կայուն ժառանգություն ստեղծել հայ-ավստրալական հասարակության համար եւ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր սպանվել են 1915-1923թթ. Ցեղասպանության տարիներին։
- Previous Հայաստանը կմասնակցի Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառին
- Next Հայաստանը կմասնակցի Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառին