Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է տեղադրվել

Ավստրալիայի Ուիլուբի քաղաքի «Beauchaur park» այգում Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
Հուշաքարի բացմանը ներկա են եղել Ուիլոուբիի քաղաքապետը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Եպիսկոպոս Նազարյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:
Նույն օրը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի եւ Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի միջեւ ատորագրվել է նաեւ բարեկամության համաձայնագիր: Երեւանի քաղաքապետարանն առաջին անգամ է համագործակցություն սկսում Ավստրալիայի քաղաքների հետ:
- Previous 2016 թվականին Միլանում եւ Երեւանում Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես կբացվի
- Next Արգենտինայի կրթության նախարարությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ գիրք կներկայացնեն