Ավելի քան 80 բույրերի հեղինակ Ֆրանսիս Քյուրքջյանի հաջողության գաղտնիքը

Բալետն ու բույրերը դարձան  նրա կյանքի երկու տարերքները: Այսօր  արդեն հայազգի Ֆրանսիս Նուրհան  Քյուրքջյանի օծանելիքի արտադրությունը մոտեցրել է արվեստի մակարդակին: Աշխարհի ամենաթանկ «քթերից» մեկի տեր Քյուրքջյանն այն ապահովագրել է 4 մլն եվրոյով:

Նա ավարտել է Վերսալի պարֆյումերիայի բարձրագույն դպրոցը: Իր առաջին աշխատանքը դարձավ Ժան Պոլ Գոտիեի պատվերով Le Male օծանելիքը, հետագայում այս բույրը դարձավ աշխարհի ամենաշատ վաճառված բույրերից մեկը: Համագործակցել է աշխարհահռչակ ընկերությունների հետ՝ Jean Paul Gaultien, Versace, Kenzon, Lanvin-ը, Narciso Rodriguez: 2001-ին  հիմնել է նաև իր սեփական պարֆումերային տունը:

Քյուրքջյանը Ֆրանսուա Կոտի անվան մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է արվեստի և գրականության շքանշանով, արժանացել պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակին:

Հեղինակ՝ Քնարինե Սարգսյան
Խմբագիր՝ Գոհար Մանուկյան

big_1384254703_8873735

 

Տարածել`
Share

You may also like...