Ավելի քան 6 մլն մարդ Snapchat-ի օգնությամբ ծանոթացել է Հայաստանի տեսարժան վայրերին

Հաղորդագրությունների փոխանակման Snapchat սոցիալական ծառայության շնորհիվ աշխարհի ավելի քան 6 մլն մարդ ծանոթացել է Հայաստանի տեսարժան վայրերին:

Snapchat-ը սեպտեմբերի 7-ից մեկնարկած իր «Երկրների շաբաթ» անվանումով շարքի առաջին երկիր է ընտրել Հայաստանը: Ցանցի օգտատերերը 4 րոպե տեւողությամբ տեսանյութ են ստեղծել, որը պատմում է Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի, Մայր Հայաստան հուշարձանի, «Մեգերյան» գորգերի գործարանի, Դանիա-Հայաստանի ֆուտբոլային խաղի, Երեւանի Հանրապետության հրապարակի, Արագածոտնի եւ Լոռու մարզերի մասին:

Ըստ ASBAREZ-ի, Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության ներկայացուցիչները նամակ են ուղարկել Snapchat-ին, որում ներկայացրել են թուրքական շրջանների իրական պատմությունը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստեր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ավելի քան 6 մլն մարդ Snapchat-ի օգնությամբ ծանոթացել է Հայաստանի տեսարժան վայրերին”

Leave a Reply

Your email address will not be published.