Ավարտվեց «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ի համերգային շրջագայությունը Եվրոպայում

 

 

Ավարտվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած  «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»

երգչախմբի՝ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված  «Անկախության սերունդ»

խորագիրը կրող համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում,

Հոլանդիայում և Բելգիայում:

Երգչախումբը համերգներով հանդես եկավ եվրոպական 9 քաղաքներում, ունեցավ 9

համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր

Տաճար:

Համերգներին ներկա էին արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա

դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ, երգչախմբային

արվեստի սիրահարներ:

Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը իր ողջույնի խոսքում նշեց.

Աշխարհի լավագույն բեմերը նվաճած  <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգախումբը,

լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում

ապրելու և ստեղծագործելու հայ ժողովրդի ձգտման լավագույն արտահայտումն է:

Ամենուր երգչախումբն արժանացավ ջերմ ընդունելության և բարձրագույն

գնահատականի :

concert-in-stiftskirche-halle-germany copenhagen-cathedra

 

 

«Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք

ինձ առնվազն 50 րոպե արտասվել»:

Մարտին Օլսեն` «Միդվեսթ»  աղջիկների երգչախմբի

տնօրեն

 

«Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր,

դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի

մասին»:

Փիթեր Արենդտ` խմբավար, երգեհոնահար

«Այսօրվա համերգը ապացուցեց, որ մենք իսկապես աշխարհին ասելիք ունենք և՛ որպես

հայ երաժշտության քարոզիչներ և՛ որպես հայ երաժշտության տարբեր գույներն ու

դարաշրջանները ներկայացնողներ: Ես շատ հուզված եմ և հիացած: Պարգևեցիք մեծ

երջանկություն այս հեռավոր հյուսիսային երկրում՝ եվրոպայի կենտրոնում, տաք

հայկական ջերմություն բերեցիք ձեզ հետ»:

 

 Ստեփան Ստեփանյան` Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed