Ավարտվել է A21TV AWARD 2017-ի եզրափակիչը

Մշակութային ալիքի ուղիղ եթերում այսօր,ժամը՝ 21:30-ին հայտարարվեցին Մշակութային ալիքի մրցանակաբաշխության՝ երգարվեստի,կինոարվեստի,կերպարվեստի և հագուստի մոդելավորում բաժնի ժյուրիի գնահատականները, որոնց գնահատականներով էլ որոշվեցին հաղթողները:
Երգարվեստ բաժնում հաղթող ճանաչվեց Սուրեն Պողոսյանը , իսկ նրա մրցակից Վարդան Բարսեղյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Երգարվեստի փոքրերի անվանակարգում հաղթեց Էլինա Չոլախյանը , իսկ նրա մրցակցուհին՝ Մեգի Բադիրյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Կինոարվեստում պայքարը բավականին թեժ էր: Ժյուրիի գնահատականների արդյունքում լավագույնը ճանաչվեց ռեժիսոր Անի Հակոբյանի Շրջապտույտ ֆիլմը:
Կերպարվեստ բաժնում հաղթող ճանաչվեց Շուշան Գևորգյանը: Կերպարվեստ բաժնում 2 մասնակիցներ՝ Եկատիրինա Վալեանուն և Զոհրաբ Թովմասյանը հավաքեցին նույն միավորները, և Մշակութային ալիքը դիմեց իր հեռուստադիտողներին. հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Զոհրաբ Թովմասյանը:
Մրցույթի ավարտին Մշակութային ալիքի մրցանակաբաշխության կազմակերպիչը ևս մեկ անգամ հիշեցրեց ,որ այսօր, ժամը 23:00-ին հայերը միավորվեն և դիտեն Եվրատեսիլը և քվեարկեն Արծվիկի օգտին:
Աղբյուրը` menq.org
- Previous A21TV AWARD 2017 -ի եզրափակիչը արդյունքերը հայտնի կլինեն վաղը
- Next Վենետիկի հայկական Սբ. Ղազարը պետք է տեսնել