Ավարվարտին է մոտեցել Վերին Մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները

ԼՂՀ  էկոնոմիակայի նախարարության պատվերուվ սկսվել էին Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքները: Այն այսօրվա դրությամբ մոտոեցել է ավարտին: Ըստ նախարարության մամուլի ծառայության հաղորդած տեղեկություների այդ կապակցությամբ դեկտեմբերի 7-ին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության և պարսկական ընկերության միջև ստորագրվել է աշխատանքների հանձնման-ընդունման ակտ, ըստ որի Շուշի քաղաքի Վերին Մզկիթի վերականգնման նախագծային փաստաթղթերը ամբողջական տեսքով  հանձնվել են ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանը:

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ Շուշիի Վերին Մզկիթի վերականգնումը կարևոր նշանակություն ունի Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության առումով, քանի որ ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան, անկախ կրոնական կամ մշակութային պատկանելիությունից, Արցախի ժողովրդի պատմական սեփականությունն է հանդիսանում:

Կատարված աշխատանքները ամբողջությամբ համապատասխանում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման բոլոր նորմերին:

Նեշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ-ում գործող «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի միջոցներով՝ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed