«Ավատար 2»-ի ստեղծողները ցույց են տվել նոր հերոսուհու կերպարը

«Ավատար» ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն Twitter-ի իր միկրոբլոգում  հրապարակել է ֆիլմի երկրորդ մասի նոր հերոսուհու նկարը:

Նկարում պատկերված է կանացի կերպար` Նավի մտացածին ռասայի ներկայացուցչի դերում, որը բնակվում է  Պանդորա մոլորակում: Ինչպես պատկերված է նկարում՝ հերոսուհին բազմագույն կապույտ մաշկ և նշաձև աչքեր ունի:

International Business Times-ի հրապարակմամբ` ֆիլմի պրեմիերան  նախատեսվում է 2017-ի դեկտեմբերին: Ենթադրվում է, որ երկրորդ ֆիլմում կվերադառնա Գրեյս Օգուստինի կերպարը` Սիգուրնի Ուիվերի դերակատարմամբ:

 

Տարածել`
Share

You may also like...