Աստված հոգիդ լուսավորի Նազար պապիկ. Այսօր ժողովրդական վարպետ, քանդակագործ Նազար Խաչատրյանի մահվան օրն է

«Հունվարի 24-ը իմ պապիկիս, Նազար Խաչատրյանի մահվան օրն է: Նազար պապը հիանալի մի անձնավորություն էր ճիշտ է, ես ընդամենը 9 տարեկան եմ եղել երբ պապիկս մահացել է, բայց իմ հիշողության մեջ վառ է մնացել : Պապիկս քանդակագործ, Ժողովրդական Վարպետի կոչում է ունեցել և ամբողջ Հայաստանում ճանաչված վարպետ Նազարը: Նազարի և իր 3 որդիների ձեռքերով են ռեստավլյացիա եղել Էջմիածնի և Գյումրու Եկեղեցու փայտե գահավորակները, Իսահակյանի տուն-թանգարանի կահ-կարասին, Գյումրու թատրոնը, Էջմիածնի Վեհարանում փայտե գործերը և ՀՀ-ում բազմաթիվ գործեր:
Պապիկիս հայրենասիրությունը չափ ու սահման չուներ, միշտ իր որդիներին հորդորում էր ինչ էլ լինի երկիրը մի լքեք, քանի որ սա է Ձեր տունը և հայրենիքը:
Ես միշտ հպարտացել եմ որ ես վարպետ Նազարի թոռն եմ:
Մեծ Վարպետի, բարի և ազնիվ մարդու:

Աստված հոգիդ լուսավորի Նազար պապիկ»,-այս մասին գրում է Վահագն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում:

Տարածել`
Share

You may also like...