Աստվածաշունչը հասանելի է նաև ժեստերի լեզվով

 

Թողարկվել է ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանության տեսասկավառակը: Այս թողարկոմը իրականացվել է  Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համատեղ ջանքերով:

«Խուլերի համայնքի ներկայացուցիչները ժեստերի լեզվի թարգմանչի շնորհիվ միշտ մասնակից են եղել եկեղեցում ընթացող հոգևոր քարոզչություններին, սակայն կարևոր էր, որ նրանք Աստվածաշունչն ունենան հենց իրենց մայրենի լեզվով: Մենք գիտենք՝ Աստվածաշունչը թարգմանվում է տարբեր լեզուներով և ժեստերի լեզուն ևս չի զիջում որևէ այլ լեզվի: Այն իրենց մայրենի լեզուն է, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր մայրենի լեզվով կարդալու Սուրբ գիրքը»,- լրագրողների հետ հադիպման ժամանակ հայտնել է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը կիսաանիմացիոն տեսաշար է ՝ ներկայացված ժեստի, տեքստի և պատկերի համադրությամբ, որը բաղկացած է 4 տեսասկավառակից: Նրանում ամփոփված է միայն Հին կտակարանը: Այս փուլում լույս է տեսել 500 օրինակ, որոնք անվճար հիմունքներով կտրվեն խուլերի համայնքի անդամներին: Այն նաև հասանելի կլինի ինտերնետային տարբերակով: Տեսասկավառակի շնորհանդեսը կկայանա ապրիլի 1-ին:

 

Աղբյուրը` iravunk.com

Տարածել`
Share

You may also like...