«Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի Միջազգային տիեզերակայանում

Հոլիվուդյան հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 7-րդ մասն ուղարկվելու է Միջազգային տիեզերակայան, ինչի մասին Twitter-ի իր էջում հայտնել է բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքը:

«Մենք ունենք պրոյեկտոր և էկրան: Ինչպիսի հիանալի վայր է ֆիլմ դիտելու համար»,-մեջբերում է lenta.ru-ն Փիքին, ով դեկտեմբերի 15-ին 6-ամսյա գիտարշավի շրջանակներում թռչելու է Միջազգային տիեզերակայան:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի նկարահանած գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին փակ ցուցադրությունները կկազմակերպվեն Լոս Անջելեսի մի շարք կինոթատրոններում դեկտեմբերի 14-ին:  Իսկ դեկտեմբերի 18-ից այն կհայտնվի ԱՄՆ-ի կինովարձույթում։

Տարածել`
Share

You may also like...