«Աստղային պատերազմները» և «Յուրայի դարաշրջանի աշխարհը» «Օսկարի» են հավակնում հատուկ էֆեկտների համար

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգի 20 հավակնորդներին:

Ինչպես հայտնում է Collider.com  կայքը` հավակնորդների թվում են «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը», «Մրջյուն-մարդը», «Ապագայի Երկիրը», «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում», «Յուրայի դարաշրջանի աշխարհը», «Մարսիացին», «Տերմինատոր 5», «Խելագար Մաքսը. ցասման ճանապարհ»  և մի քանի այլ ֆիլմեր:

«Օսկար» 88-րդ մրցանակաբաշխության  հավակնորդների վերջնական  ցուցակը կհրապարակվի 2016-ի հունվարի 14-ին:

 

Տարածել`
Share

You may also like...