Աստղային էվոլյուցիա

hraparak.am-ը գրում է՝

Շարունակելով «Հայտնի հայ տղամարդկանց աստղային էվոլյուցիա» շարքը՝ ներկայացնում ենք աստղերի, որոնց վրա տարիների փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել: Ոմանք այս հարցում ապավինել են ժամանակին, ոմանք էլ՝ պլաստիկ վիրահատություններին կամ գեղեցկության այլ միջամտություններին:

1. Ավետ Բարսեղյան- Երբ Ավետը 2000-ականներին հայտնվեց եթերում, քչերը հիացան նրա բեմական տեսքով, ավելին` եղան այնպիսիք, ովքեր ամեն կերպ փորձեցին համոզել նրան, որ իր տեղը ռադիոյում է: Սակայն բեմական խոսքը փակեց այդ բացը` դարձնելով նրան պահանջված ու սիրված: Ասել, թե այսօր Ավետին շատ ավելի են սիրում ու ճանաչում, մեղմ ասած` ճիշտ չի լինի: Նրա աստղային էվոլյուցիան տեղի է ունեցել իր օգտին, սակայն դրանից հանրության մեջ, կարծես թե, ոչինչ էլ չի փոխվել: Ավետի աստղային էվոլյուցիան` ստորեւ.

2.Արամ MP3- Արամին հանրությունը սկսեց սիրել «32-ատամ» հաղորդաշարից: Չնայած նրան, որ երգիչ- դերասանի բեմական տեսքը, մեղմ ասած, գրավիչ չէր՝ այնուամենայնիվ, սեփական տաղանդը նրան դարձնում էր ցանկալի: Այսօր Արամի տաղանդին զուգահեռ մենք տեսնում ենք բեմական կիրթ տեսք, որը մեծ հաշվով լրացնում է նրան` դարձնելով ամենացանկալիներից մեկը: Արամի աստղային էվոլյուցիան` ստորեւ.

3.ՀՏ Հայկո- Չնայած նրան, որ բեմական տեսքի առումով Միշոն միշտ էլ գերազանցել է իր թիմակցին` Հայկոն երկրպագուների պակաս չի զգացել: Ռեփերի աստղային էվոլյուցիան բավական կտրուկ տեղի ունեցավ, ինչը, սակայն, այդքան էլ շոկային չընդունվեց հանրության կողմից: Այսօր Հայկոն բավական քիչ է երևում հեռուստաէկրաններին: Եթե այս միտումը շարունակվի, ապա նրան կարելի է դասել հայկական շոու-բիզնեսի «կորած» աստղերի շարքում:

4.Միշո- Ասել, թե Միշոյին հանրությունը միանշանակ ընդունեց, ճիշտ չի լինի: Նրա երաժշտական կարիերան ոմանց համար եղավ ու մնաց անընդունելի: Թեպետ այսօր Միշոյի սիրտը զբաղված է, այնուամենայնիվ, դա չի խանգարում նրան համարել ամենացանկալի հայ փեսացուներից մեկը:

5. Գարիկ Պապոյան- Ի տարբերություն Միշոյի` Գարիկին չեն համարել ու չեն էլ համարում ամենացանկալի փեսացուներից: Բայց դա չի նշանակում, թե նա հանրության կողմից սիրված չէ: Ավելին` Գարիկը ոչ միայն սիրված է, այլեւ` պահանջված: Դերասանական տաղանդը, հումորի մեծ պաշարը նրան դարձնում են ֆիլմերի, գովազդային հոլովակների ամենապահանջված դեմքերից մեկը: Քթի պլաստիկ վիրահատությունից հետո Գարիկի կարիերայում մեծ հաշվով ոչ մի բան չփոխվեց:

6.Արամե- Արամեն իսկական բում էր հայկական շոու-բիզնեսում: Եկավ, տեսավ, հաղթեց, բայց հաղթանակը կարճ տևեց: Երգչի աստղային էվոլյուցիան չաշխատեց իր օգտին: Ամուսնությունից հետո մեծ հաշվով նրա «օդերը փակվեցին»: Այսօր Արամեն հայկական շոու-բիզնեսի «շարքային» երգիչներից մեկն է:

7.Գուրգեն Դաբաղյան- Հայ երգի փոքրիկ իշխանի վերադարձին շատերն էին սպասում: Վերադարձավ, սակայն սպասելիքները չարդարացրեց: Երգերը, բեմական տեսքը, կեցվածքը ծափահարություններով չընդունեց հասարակությունը: Մեղմ ասած` հանրության շրջանում փորձեցին Հայ երգի փոքրիկ իշխանի կոչման նոր հավակնորդների փնտրել:

8.Ռազմիկ Ամյան- Ռազմիկ Ամյանի աստղային էվոլյուցիան եւս բավական հետաքրքիր հետագիծ ունի: Ռազբոյից` Ռազ, Ռազից` Ռազմիկ Ամյան: Երգչի կարիերայում կար մի շրջան, երբ երգերից յուրաքանչյուրը դառնում էր հիթ: Այսօր էլ երգչին շատերն են սիրում, սակայն ասել, թե դա նախորդ տարիների պես լայն մասշտաբներ ունի, ճիշտ չի լինի. չէ որ ժամանակի ընթացքում շատերի «սրտիկները», այնուամենայնիվ, «քարացել» են:

9. Մկրտիչ Արզումանյան- Մկոյին սիրում են այնպես, ինչպես սիրում էին 3, 5, 10 տարի առաջ: Թեեւ տարիները Մկոյի արտաքնի վրա թողել են իրենց հետքերը, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարում նրան համարել ամենապահանջվածներից մեկը: Եթե տարիներ առաջ կարծում էինք, թե Մկոն Մկո է Հայկոյով, իսկ Հայկոն` Մկոյով, այսօր այդ մտածելակերպը վաղուց հօդս է ցնդել: Կարգին Մկոյի աստղային էվոլյուցիան` ստորեւ.

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed