Աստիճան. Լ. Ենգիբարյան

Մի օր ես հանդիպեցի աստիճանին: Դա մի վերև տանող աստիճան էր, որից այնքան հաճախ  ցած են գլորվում: Մենք երկար զրուցեցինք և ես շատ բան հասկացա նրա պատմություններից:

Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, գլխավորը`աստիճաններն են, նրանցով մենք բարձրանում և իջնում ենք (ոչ միշտ և ոչ միշտ ինքնուրույն), աստիճաններով մենք մագլցում ենք, իսկ երբեմն երջանիկ վազում,  ցատկում ենք միանգամից երկու աստիճանով դեպի հաջողության մարմարե հարթակը` երբեմն այնքա՜ն փխրուն: Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում և շատերն են տեսնում մեզ: Այդ ամենից հետո շատ կարևոր է որոշել` հարկ կա՞ արդյոք բարձրանալ ավելի վեր և ո՞ր սանդուղքով, կամ գուցե ավելի լավ է վերելակ կանչե՞լ և շարջվել մեկ վեր, մեկ վար` կախված  նորաձևության  մեխանիզմից, հասարակական կարծիքից; քիչ բան չէ, որ ղեկավարում է կամակոր վերելակը: Կան նաև սլանալու սիրահարներ, տալով իրենց սրտի և մտքի ամբողջ ուժը ամենանեղ և վտանգավոր սանդուղքների ամենաբարձունքին, և այնտեղից ներքև իջնելով երկաթգրծերով` հաճույք ստանալով մեծարանքի ծափահարություններից անմտության և քաջության համար: Այդտեղ վերջում չկանգնելու և գայթելու վտանգ կա, իսկ նրանց մոտ, ովքեր նման սանդուղքը իջնում են երկաթգծերով, շունչը կտրում է և գլուխը պտտում: Իսկ ծափահարողնե՞րը…: Նրանք հավաքվում են իհարկե ոչ անկումի համար:

Այո: Մեր կյանքում ամենակարևորը աստիճաններն են, որովհետև, չէ՞ որ յուրաքանչյուր ճանապարհ վերջում դա նույն աստիճանն է, պարզապես սկզբում այնքան էլ դա չի զգացվում: Եվ հատկապես վտանգավոր են կորաձև աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ ավելի ու ավելի ցած ես իջնում: Ահա թե ինչ պատմեց ինձ վերև տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենից ցած էին գլորվում: Մի՛ նեղացրեք աստիճաններին:

Ճանապարհը միակն է, որ քեզ երբեք չի դավաճանի: Կձանձրացնի հարմարավետությունը, կմարի սերը, և կմնա միայն ճանապարհը, և ինչ-որ տեղ առջևում`  Հույսը, որտեղ կլինի սերը, հանգստությունը… Իսկ այսօր դու նորից ճանապարհին ես և նորից քեզ հետ է Անհանգստությունը: Եվ մի խաբիր քեզ` առանց նրա դու չես կարող:Սերն ու հանգստությունը միայն միրաժ են, առանց որոնց չի լինում Ճանապարհ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed