Ասմունքի փառատոն Շուշիում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  երեկ  Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարևորելով նման միջոցառումների դերը ազգային մշակույթի և արժեքների պահպանման, ինչպես նաև մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:

Նույն օրը Նախագահը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում խառը մենամարտերի և թայլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը:

Երկրի ղեկավարը կարևորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակությունը՝ ընդգծելով, որ սպորտի զարգացումը միշտ եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Տարածել`
Share

You may also like...