Ասիկա համաճարակ է, խոլեր, ժանտախտ. Լեռ Կամսար

Երէկ իրիկուն անկողնիս մէջ շքանշաններ ստացողներուն ցանկը կարդացի և չեմ գիտեր ո՞ր սյունյակի մէջ քունս տարեր էր արդէն։ Թէ քանի ժամ քներ եմ՝ չեմ հիշեր, մէյ մըն ալ, երազիս մէջ, բերեր կրծքիս շքանշան կկախեն։ Օգնությո՜ւն, օգնությո՜ւն՝ կպոռամ, բայց դէ ո՞վ է տեսեր, որ երազին մէջ օգնության հասնէն։ Կաղաչեմ իրենց՝ ես ճանաչված, դիրք ունեցող, պատվավոր մարդ եմ, ես հասարակ մարդ չեմ, ճար չեղավ, բռնեցին ու շքանշանը կախեցին։ Կախեցին ու ամոթէս արթնցա այլևս ու ողջ գիշեր քունս չտարավ։
Ծո, սա ի՞նչ առատություն շքանշանի։ Ցերեկը կկպցնեն, գիշեր կկպցնեն։ Ասիկա համաճարակ է, խոլեր, ժանտախտ։ Ինչպէս ոխակալ մէկը պատճառ մը կփնտրէ վրադ հարձակվելու, անանկ ալ սա կառավարությունը առիթի ման կուգա շքանշան տալու։ Կուտա ոչ միայն անոր, որ գործ մը կընէ, այլ առավելապէս անոնց, որք բնավ գործի չեն։
Ի տես այս անառիթ շքանշանային համաճարակի՝ կըխորհեմ։ Անպատճառ կառավարություն ինքն ալ զգացեր է իր անտանլի ռէժիմին ծանրությունը և քաղաքցոց, որոնք կրցեր են տոկալ այս ռեժիմին՝ կվարձատրէ շքանշանով։
Այսպէս եթէ դատենք, պետությունն իրավացի է, այո՛։ Տարի մը այս ռեժիմին տակ ապրողին պէտք է 366 շքանշան փակցունել, եթէ տարին նահանջ է, իսկ 365 շքանշան՝ եթէ հասարակ։
Այս ռեժիմին տակ, յուրաքանչյուր օր ապրողը մէկ մէծ հերոս է։

Հեղինակին անդրադարձել է հեռուստահաղորդավար Աիդա Ներսիսյանն` իր ֆեյսբուքյան էջում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed