Առնվազն տասը «Բիբլիոբուս» պետք է կյանքի կոչվեն մինչև տարեվերջ

 

Պատրաստել «Բիբլիոբուսի» ստեղծման վիրտուալ նախագիծ. նախարար Ամիրյանի` շտապ լուծում ակնկալող հերթական հանձնարարականի կոնկրետ հասցեատերը փոխնախարար Ներսես Տեր-վարդանյանն էր:

Ի՞նչ է ենթադրում նախագիծը. Արմեն Ամիրյանը մանրամասնեց. «Շրջիկ գրախանութ-սրճարան, որում, ինչո՞ւ չէ, հնարավոր է նաև կինոցուցադրություն կազմակերպել: Պետք է հստակեցնել՝ ի՞նչ մեքենա է օգտագործվելու, ինչպիսի՞ն է լինելու նրա ներքին, արտաքին ձևավորումը, ի՞նչ երաժշտություն է հնչելու, որքա՞ն գիրք է ներսում լինելու և այլն»:

Նախարարը հանձնարարեց հստակեցնել նաև ծրագրի իրականացման ֆինանսական պատկերը, ձևավորել և հաշվարկել բյուջեն, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ նախագծի ո՞ր մասն է ֆինանսավորելու նախարարությունը, ո՞ր մասն է իրականացվելու մասնավոր ներդրումների հաշվին:
«Մարզերում կան երիտասարդներ, որոնք պատրաստ են իրականացնել նման ծրագրեր, բայց հասկանալի է, որ առանց մեր օժանդակության նրանք չեն կարող դա անել: Առնվազն տասը «Բիբլիոբուս» մենք պետք է կյանքի կոչենք մինչև տարեվերջ»,-ասաց նախարարը։

Հեղինակ` Ալիսա Գևորգյան

Աղբյուրը` ՀՀ ՄՆ ֆեյսբուքյան էջ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed