«Առյուծը առյուծ է, էգ լինի, թե որձ». վերլուծում է մասնագետը

Մարդը սոցիալական էակ է և միակ կենդանի արարածը, որ ապրում է մշակույթում, մնացած բոլոր կենդանի էակները ապրում են բնության մեջ  և առաջնորդվում բնության օրենքներով:   Մշակույթը այն միջավայրն է, որը սնում և ուղղորդում է մարդուն: Սեռերի փոխհարաբերությունը և դրա կարգավորման տարաբնույթ հարցերը մեր մշակույթում վաղուց են արտահայտվել դիցաբանության, բանահյուսության, կրոնի, արվեստի, բարոյագիտության, քաղաքական ուսմունքերի մեջ:

Մարդկային լեզուն մեծ դեր է խաղացել այդ մշակույթի ձևավորման վրա և միշտ սեռերին վերաբերող հարցերում հնչեցվել է երկու բառ՝ սեռ և սեր:

Հայոց վիպերգության մեջ «Առյուծը առյուծ է, էգ լինի, թե որձ» առածը շատ խորը իմաստ ունի  (այսպես է խրատում Քեռի Թորոսը Սասունցի Դավթին, երբ վերջինս փոքր-ինչ կարկամում է հարսնացուի՝ Խանդութի վստահ կեցվածքից:) Մի ամբողջ փիլիսոփայություն, կին-տղամարդ փոխհարաբերությունների կարգավորվան մասին ու  սեռային ներդաշնակության ապահովման գրավական:

Մեր մշակույթի ընթացքում մենք ստիպված չենք եղել սեռային խտրականության ջատագով լինել, որովհետև մարդու  արժանապատվությունը մեր մշակույթում միշտ վեհ ու բարձրագույն դիրքում է եղել, իբրև ամենահին քրիստոնեա ազգ:  Հայաստանում սեռերի միջև  հարաբերությունները կարգավորվել են մարդկային արժեքներով, կին-տղամարդ հարաբերությունները բխել են նախ և առաջ մարդ լինելու չափանիշից, որն ամենաբարձրագույն կարգավորիչն է եղել:

Մարդ լինել, ահա թե որն է կին-տղամարդ հարաբերության ներդաշնակության գրավականը:  ՈՒ կարիք չի լինի սեռը արհեստականորեն տարանջատել կենսաբանականի և հանրային-մշակութայինի (գենդեր կամ ջենդեր):

Մարդ լինելու դեպքում միայն կունենաս առողջ սեր ու կպահպանես սեռիդ առողջ վիճակը:

 

Նարինե Ներսիսյան

Տարածել`
Share

You may also like...