Առավոտյան ընթերցումներ. Ջ.Մխիթարյան՝ Ձագո՛ւկ

Գիտե՞ս ձագուկ՝

Հեռո՜ւ հեռվում էս կողմերեն

Կա մի հրաշք, արև երկիր.

Հայաստան է անունը նրա:

Եվ հողագործ այդ երկրում,

Երբ որ դաշտերում հողն է վարում

Հորովելը մրմնջալով է

Իր դաշտի հողն ակոսում:

Որտեղ ամեն ամեն հանդ ու դաշտում,

Երկրի վրա, քարանձավում,

Նշխարքներն են մեր հնության.

վկաները հայ պատմության:

Գիտե՞ս ձագուկ,

Հեռո՜ւ- հեռո՜ւ էս կողմերեն

Կա ևս մի հրաշք երկիր,

Ա՜խ, Էրգիր է անունը նրա…

Գուզե՞ս ձագուկ, տանեմ քեզի

Ցույց տամ Էրգիրը մեր հայրենի,

Տանեմ լեռներն Անդոկ, Սիփան,

Տեսնես լեռը մեր Մարութա

Ծովը՝ Վանա կապուտաչյա:

Ցույց տամ վանքեր ու խաչքարեր,

Որ դաշտերի խորքից եկել՝

Պատմությունն են Հայոց բերել:

Եվ պատմության այդ էջերում

Որտեղ կա մահ և կա արյուն

Դարձյալ ազգը հայ աննկուն

Մահացել է միշտ էլ կանգուն:

Չի փոխել իր դավանանքը,

Սուրբ կրոնը՝ հավատամքը

 Ու թշնամու նենգ զարկերից

Ու արնածոր խոր վերքերից

Թեև ընկել, բայց չի ծնկել ազգը հայոց

Փյունիկի պես վեր է հառնել նա մոխիրներից:

Երբ թշնամուն թվացել է,

Թե կոտորել ու ջնջել է

նորից ու նոր նա հառնել է:

Երբ թշնամուն թվացել է,

թե օրոցքում էլ ճիչ չկա,

Նանիկ ասող մերիկ չկա,

Թոնրատանն էլ ծուխ չկա,

Հանդերում էլ հնձվոր չկա

Ու զենք բռնող ռազմիկ չկա

Նորից ու նոր նա հառնել է՝

մոխիրներից ու բոցերից խրոխտ կամքով

Նա հառնել է:

Եվ իր կյանքի, մահվան գնով

Նույնիսկ մանկան խանձրաբույրով

Փրկել է նա մագաղաթներ,

Փրկել գրքեր, ձեռագրեր:

Ուժը բազկի մեր հայ ազգի

Ի բարու է միշտ գործել

Հող է վարել, վանքեր կերտել

Ու քաղաքներ կառուցել:

Հայը, ձագուկ, աշխատասեր

Հայը՝ բարի, կամքով արի,

Ու Էրգիրն էլ մեր Հայասատան,

Պիտի պատկանի միայն հայի:

Լոս Անջելես, Գլենդելի  հայկական համայնք 2003թ.

Նյութում տեղադրված է Արշիլ Գորկու հայտնի կտավի լուսանակարը

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման՝ բնագրից:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed