Առավոտյան ընթերցումներ. Ակսել Բակունց

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։
Արահետն օձապտույտ ոլորվում Էր։ Ինչքան հեռանում Էինք գյուղից, այնքան ավելի խտանում Էր անտառը, հանդիպում Էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար Էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ Էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը, և փշերը չծակծկեին։
Լուռ Էինք։ Ես մտրակի ծայրով զարկում Էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը և գիշերվա ցողը անձրևի նման թափվում Էր ձիու վրա, ինձ վրա։
?նկերս կամաց սուլում Էր մի երգ և ձիու քայլերի համեմատ թամբի վրա օրորվում։
— Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ,— ասաց ընկերս։ Թվում Էր, թե ինքն իրեն Էր խոսում։
Նայեցի նրան։ Ժպտում Էր, կարծես միտն Էր ընկել մի դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։
?ս հարցրի, թե ո՞ր քամին էր նրան շպրտել հեռու ձորերում ընկած այն գյուղը։
— Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Անքան եռանդ ունեի աշխատելու և այնպիսի կորով… Եթե մնացած լինե՜ր այդ երիտասարդությունը։
Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խոր շնչեցին և ապա շարունակեցին քայլերը։
— Գիտեմ, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեպք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ մոռանում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը. մոռանում է մանրամասնությունները, սակայն մնում են միայն գլուխը, աչքերը. կարծես մինչև մահ գերեզման անջնջելի պիտի մնա այդ առաջին տպավորությունը:
Նա ինձ չթողեց, որ հարցնեի այդ դեպքի և նրա անջնջելի տպավորության մասին, որ այդ րոպեին լույս էր տալիս նրա հիշողության մեջ, ինչպես արևի ոսկե շողը՝ ձառերի մթնում։
— Շատ պարզ հիշում եմ այն օրերը, երբ որոշեցի Ձորագյուղ գնալ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Ես սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը` ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ նախ` որ ոչ մի աչք չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ` գյուղում պիտի աշխատեի։
Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։
…Ձմռան սկիզբն էր, ձյունը նոր էր եկել: Գիշերը հասանք այս արահետին և բաջանվեցինք անտառի գլխավոր ծանապարհից: Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս, սպիտակ մարմար էր, որի մեջ արտացոլում էին ծառերի սև բներր։ Ձորագյուղի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց ներքևի ձորը.
— Հրեն է՜, մեր գյուղը։
Զյունի սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Գյուղի տներն էին, խոտերի և աթարի դեզերը։ Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ Մի քիչ իջանք լանջով, և լսելի եղավ շների զրնգան հաչոց, որ անտառում արձագանք էր տալիս, ինչպես կացնի զարկերը։
— էն մեր Բողարի ձայնն է, — ասաց ձիապանը։ Ձին էլ կարծես հասկացավ, որ գյուղի մոտ է, որ Բողարն է հաչում, և քայլերն արագացրեց։
Ինձ թվում էր, թե գնում եմ շատ հեռու երկիր, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարհագրության դասատուն։ Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա՝ գույնզգույն փետուրներով թռչուններ: Եվ երբ նրանք տնից հեռանում են, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը։
?ս էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի: Երևի անտառն էր այդպես տրամադրում, ձմեռային գիշերվա վեհությունը, քարաժայռերի անձև կերպարանքը և այն անորոշ ձայները, որ գալիս էին ձորերից ու անտառից։ Գուցեև հոգնածությունն էր մշուշել իմ գիտակցությունը։ Չեմ հիշում, միայն գիտեմ, որ առաջին անգամ Ձորագյուղ գալը դարձավ իմ կյանքի լավ գիշերներից մեկը։
Ձիապանն ինձ տարավ իրենց տունը։ Ինչպե՜ս անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա: Բավական ուշ աչքս կիսաբաց արի ու նայեցի երդիկին։ Ձմռան գիշերից մի քիչ դեռ կար։ Ես նորից փաթաթվեցի վերմակի մեջ, ոտքերս կախեցի տաք մոխրի վրա, և քնի ու երազի սահմանում օրորվեց գիշերվա անիրական աշխարհը։
Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։
Դուրս եկա. բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ Զյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագոպն արևը, երդիկներից ծուխ էր բարձրանում։
?նձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ջմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրությունից բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:
Տանը չորս հոգի էինք: Ես, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը, որ հավատարիմ ընկերս էր, երբ գնում էինք դպրոց, որովհետև շները ինձ վարժ չէին, հաչում էին կտուրներից և ետևի ոտքերով մաղում ինձ վրա:
Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից՝ գրատախտակը: Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար: Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ:
?իակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք:
Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում Էի։ ժիր երեխաներ Էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար:
Օրապահի զանգին ես իջնում Էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առջև խմբված երեխաներին։ Խմբով Էլ ներս Էինք մտնում։
Դասերից հետո ես համարյա միշտ տանն Էի։ Օհան ապերը գնում Էր գոմը՝ տավարին ապուռ տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը կամ լվանում ընթրիքի ձավարը։ ՕՀան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։
Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում ու նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան պապը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։
— Հա, որտե՞ղ մնացի, – արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք գանգատվում էր.
— Պառավել եմ, քունս շուտ է տանում: — Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։
* * *
Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին։
— Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավականին ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։