Առավոտյան ընթերցումներ՝ «Առակ հայելու մասին». Օմար Խայամ

Մի իմաստունի հարցրեցին.
Ինչու՞ աղքատները ժլատ չեն և ավելի հյուրասեր են, քան՝ հարուստները:
Նայիր պատուհանից, ի՞նչ ես տեսնում:
Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները բակում խաղում:
Իսկ հիմա նայիր հայելու մեջ, իսկ այնտեղ ի՞նչ ես տեսնում:…
Ինքս ինձ…
Տեսնու՞մ ես և պատուհանը և հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…

Հ․ Գ․ Փորձեք օրվա վերջում քնելուց առաջ հայելու մեջ ինքնաքննության ենթարկել ձեր անձը․ ի՞նչ արեցի ես այսօր, մի բարի գործ կատարեցի՞։ Եթե դուք կարող եք պատասխանել ձեր հարցին, եթե այո է, ուրեմն գնացեք ու հանգիստ քնեք, ձեր խիղճը արթուն է։

Տարածել`
Share

You may also like...