Առաջին գրադարանապետը. Խաչատուր Աբովյան

1832թ. հիմնադրվեց Երևանի գավառական դպրոցի գրադարանը (հետագայում՝ Հայաստանի ազգային գրադարան), որը նախախորհրդային Հայաստանում Էջմիածնի մատենադարանից հետո եղել է ամենախոշոր և հատուկ հանրային գրադարանը:
 
1843թ. ազգային գրադարանը իրական զարգացում ապրեց, երբ ուսումնարանի տեսուչ նշանակվեց Խաչատուր Աբովյանը: Նա մեծ ուշադրություն դարձնելով գրադարանին՝ հարստացրեց այն և ստեղծեց քարտադարան:
 
Աբովյանը գիտեր Դորպատի, Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի, Կազանի բոլոր գրախանութների, հայտնի հրատարակիչների, գրավաճառների մասին:  Հիշյալ քաղաքներից նա փոստային առաքումների միջոցով ձեռք էր բերում գրքեր, ամսագրեր, հանդեսներ և ուսումնական ձեռնարկներ:
Աբովյանն իր հայրենասիրության, աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ դարձավ առաջին գրադարանապետը, որի ղեկավարման տարիներին գրադարանը համալրվեց բազմաթիվ ու բազմաժանր գրականությամբ, որոնք մինչև այժմ էլ խնամքով պահվում են Հայաստանի Ազգային Գրադարանի ֆոնդում։

Անդրադարձը` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի

 

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

September 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930