Առաջին անգամ «Հայկական առածներ» գիրքը խորվաթերենով

Առաջին անգամ Խորվաթիայում լույս է տեսել «Հայկական առածներ» գիրքը խորվաթերեն լեզվով, հայտնում էPanArmenian.Net-ը:

Այն հայկական առածների ժողովածու է և ստեղծվել է երեք երկրների ներկայացուցիչների միասնական աշխատանքի շնորհիվ` Հայաստանի, Ռուսաստանի և Խորվաթիայի:

Գիրքը հրատարակվել է Սփլիթ քաղաքում Naklada Bošković հրատարակչության կողմից: Գրքի ստեղծման և հրատարակման գործում մասնակցություն են ունեցել գրքի ներածության հեղինակ և առածների ընտրանու կազմող Արթուր Բաղդասարովը, խմբագիր Նենադ Պիսկաչը, ռուսերեն և հայերեն լեզվով ներածական հոդվածների հեղինակ Անահիտ Հովնանյանը, սրբագրիչ Միլան Նոսիչը: Գրքի շապիկը զարդարող նկարը պատկանում է հայ հայտնի նկարիչ Տիգրան Հովումյանին:

Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող ժողովածուն կազմված է ներածությունից և երկու մասից:

Առաջին մասում ներկայացված են տեղեկություններ Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ: Երկրորդ մասը ներառում է հայկական առածները` հայկական ազգային հագուստի նմուշների նկարների զուգակցմամբ:

Ժողովածուի հիմքում ընկած են ակադեմիկոս Արամ Ղանալանյանի հավաքածուից որոշ առածների հայերենից խորվաթերեն թարգմանությունները, որոնք տպագրվել են 1960 թվականին ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից (այժմ` ՀՀ ԱԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ):

Ժողովածուի մեջ այբբենական կարգով տեղադրված 300 առավել բնորոշ և օգտագոծվող առածները հնարավորություն են տալիս խորվաթ ընթերցողին ընդհանուր պատկերացում կազմել հայկական բանահյուսության հարուստ ժանրերից մեկի վերաբերյալ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed