Առաջին անգամ «Զուլալ» ակապելլան ելույթ կունենա Հայաստանում

Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Զուլալ» ակապելլա տրիոյի առաջին համերգը Հայաստանում,-այս մասին գրում է culture.am-ը:
տեղեկության համաձայն՝ միջոցառման կազմակերպիչն է Deem Communications ընկերությունը:

Համերգին կհնչեն հայկական ժողովրդական երգերի սիրված կատարումներ նոր և ինքնատիպ մատուցմամբ:

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող տրիոն ելույթ է ունեցել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են ՝Գեթթի թանգարանը, Քարնեգի հոլը, Քենեդի կենտրոնի “Millennium” դահլիճը, Բերկլիի երաժշտական քոլեջը և Նյու Յորքի “Symphony Space”-ը:

Տարածել`
Share

You may also like...