Առանց ձեռքերի ծնված պատանին հիանալիորեն դաշնամուր է նվագում

Ռուսաստանի Կազան քաղաքում բնակվող 15-ամյա Ալեքսեյ Ռոմանովը դեռևս 2 տարի առաջ անգամ ծանոթ չէր երաժշտական  նոտաներին: 13 տարեկանում պատանին ինքնուրույն սկսել է  մեղեդիներ լսելով վերարտադրել դրանք դաշնամուրի օգնությամբ:

Ինչպես գրում է AdMe.ru-ն` տղայի համառությունն ու աշխատասիրությունը տվել է իր պտուղները: Նրան բացառության կարգով հնարավորություն էր ընձեռվել մասնակցել երաժշտական մրցույթի, որի ժամանակ նա ցնցել էր իր ելույթով: Դրանից հետո նրան անմիջապես հրավիրել էին սովորել երաժշտական դպրոցում:

Տղայի ջանքերն անգնահատելի են թվում` հաշվի առնելով, որ նա ծնվել է առանց ձեռքերի:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Առանց ձեռքերի ծնված պատանին հիանալիորեն դաշնամուր է նվագում”

Leave a Reply

Your email address will not be published.