Ապրիլի 26-ը Հայաստանի սահմանապահի օրն

Հայաստանի սահմանապահի օրը բանակային տոներից մեկն է, որը նշվում է 2007-ից սկսած՝ երկրի նախագահի հրամանագրով։

1994-ի ապրիլի 26-ին ներկայացվել է «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը, իսկ ընդունվել է այն 2001-ի նոյեմբերի 20-ին,: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:

Պետական սահմանի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժան մասն է ու ներառում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ ու կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային ու այլ միջոցառումներ, որոնք երաշխավորում են՝ պետական սահմանի անձեռնմխելիությունը, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի պահպանման ապահովումը, պետական սահմանին անձի, հասարակության ու պետության կենսական շահերի պաշտպանությունը ներքին ու արտաքին սպառնալիքներից։ Միաժամանակ ընդունվել է նաեւ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքը։

ՀՀ սահմանապահ զորքերի խնդիրն է պաշտպանել ՀՀ պետական սահմանը, պետական սահմանին ապահովել ՀՀ անվտանգությունն ու անկախությունը, իրականացնել սահմանային հսկողություն՝ պետական սահմանի անցակետերում, իրականացնել պետական սահմանի ռեժիմն ու սահմանապահ ռեժիմը։ Հայկական սահմանապահ զորքերը ընդգրկված են Ազգային անվտանգության ծառայության համակարգում, իսկ ԱՊՀ հարավային սահմանների պաշտպանությունն իրականացվում է ռուս գործընկերների հետ համատեղ։

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed