«Ապրի՛ր և հիշի՛ր». Կուբանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել

Կուբանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ապրի՛ր և հիշի՛ր» ֆիլմը, որի հեղինակներն են ռեժիսոր Վալերի Տիմոշենկոն և լրագրող Քրիստափոր Մխիթարյանը, գրում է rg.ru-ն։

Ֆիլմը նկարահանվել է Նիկոլայ Մինևրինի անվան կրասնոդարյան կինոստուդիայում։
Ֆիլմի հիմքում ընկած է երկու անձանց ընտանիքների իրական պատմությունը, որոնցից մեկի արմատներն Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքից են, իսկ մյուսինը՝ Կուբանի կազակական գյուղից։
«Ապրի՛ր և հիշի՛ր» ֆիլմը պատմում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ 1.5 մլն մարդ կոտորվեց միայն այն բանի համար, որ հայ էր։
Ֆիլմի նկարահանումները տևել են մի քանի տարի։ Փաստագրական հարուստ վկայություններ հավաքելու նպատակով հեղինակները երկու անգամ այցելել են Արևմտյան Հայաստան։
Նկարահանումների ընթացքում ռեժիսորն ու սցենարի հեղինակը Հայոց ցեղասպանությունից փրկվածների արխիվներից գտել են հազվագյուտ լուսանկարներ և այլ կարևոր նյութեր։
Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Ապրի՛ր և հիշի՛ր». Կուբանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել”

Leave a Reply

Your email address will not be published.