«Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշար՝ նվիրված Արցախյան ազատամարտիկներին

Երևանի Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը:

Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը ներկայացրել է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։

Գիրքը տպագրվել է 500 օրինակով, այն տրվելու է զորամասերին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին:

Աղբյուրը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed