«Աշնանային երգ»-եր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ  նոյեմբերի 17-ին` ժամը 19:00-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Աշնանային երգ»խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը (մեցցոսոպրանո), Արմինե Վարդանյանը ( սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցոսոպրանո), Անուշ Մելքումյանը (մեցցոսոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Տաթեւ Թադեւոսյանը (սոպրանո), Նարինե Ադոնցը (սոպրանո) եւ Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր):

Ըստ աղյուրի՝ համերգի ընթացքում կհնչեն Ռ. Մելիքյանի, Հ. Ստեփանյանի, Ղ. Սարյանի, Գ. Չթչյանի եւ Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed